«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

01 ապր 2020 16:33

Հայրիկյանին շատ էր զարմացրել Հայաստանում տիրող անհոգ վերաբերմունքը վտանգի նկատմամբ

Ինձ համար զարմանալի էր, երբ տեսա, որ ԱՄՆ-ի նման երկրում, որն ապահովված է գրեթե ամեն ինչով, բժշկական դիմակները չէին հերիքում: Ստացվում է, որ այդպիսի բան եւս կարող է պատահել: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին խորհրդային դիսիդենտ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա` ԱՄՆ-ում, ինչպես եւ Հայաստանում, լուրջ չէին մոտենում կորոնավիրուսի տարածման սպառնալիքին: «Այնտեղ ասում էին, որ այդ ամենը ուռճացված է... Ոչ մի արտակարգ բան եւ ես չնկատեցի, բացի վերջին օրը, երբ պատրաստվում էի ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան», - ասաց Հայրապետյանը:
Նա նշեց, որ բոլոր երկրներում իշխանությունները միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հատկապես` այնտեղ, ուր իշխանությունն առանց դժվարությամբ եկել եւ զբաղեցրել է իր պաշտոնները: «Նրանց համար կարեւոր է, որպեսզի այնպիսի մի բան տեղի ունենա, ինչը կկարողանար շեղել բնակչության ուշադրությունը հրատապ, շատ կարեւոր խնդիրներից: Օրինակ, ներկայիս արտակարգ դրությունը բավականին բարենպաստ պայմաններ է ստեղծել իշխանությունների համար: Իբր, ահա, մենք անփոխարինելի ենք, մենք ենք ձեր փրկությունը, մեզ ազգային միասնություն է պետք եւ նման բաներ: Եվ դա տեղի է ունենում ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ այլ երկրներում` ինչպես ժողովրդավարական, այնպես էլ` ոչ այնքան»,- ասաց Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ իրեն շատ էր զարմացրել Հայաստանում տիրող անհոգ վերաբերմունքը վտանգի նկատմամբ, հատկապես` Հանրապետության առողջապահության նախարարության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր