Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

02 ապր 2020 14:55

Զանգում եմ իմանալու՝ կոնտակտավորը ինչպես է իրեն զգում տանը, այն էլ մի ասա, նա որոշել է այցելել ԳՈՒՄ-ի շուկա

Բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օրական 100-ին մոտեցող դրական թեստերը մարտի 20-ի ժամանակահատվածում փարթիների ու բեսեդկեքում «լռվցնելու» արդյունքն է։


Ինչ վերաբերվում է մարդկանց տեղաշարժը հսկելու հարցին, պետք է մոտենանք մի քանի կողմից։
Ես ինքս տանել չեմ կարողանում նման օրենքներ, քանի որ ամբողջ կյանքում ընդդիմադիր կեցվածք եմ ունեցել ու շատ լավ գիտեմ թե ինչ է նշանակում, երբ մարդուն լսում ու հետում են, բայց մենք այսօր կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առաջ։

Զանգում եմ հասկանալու համար կոնտակտավորը ինչպես է իրեն զգում տանը, այն էլ մի ասա, նա որոշել է այցելել ԳՈՒՄ-ի շուկա, Փեթակ ու ևս մի քանի տեղեր։
Բժիշկ ջան, որ հասնեմ տուն ջերմությունս կչափեմ ու Ձեզ կասեմ։ Իհարկե զանգում ենք Պարետին, Ոստիկանություն որպեսզի կանխի այս ամենը։

Պետք է Ոստիկանությունը ու Պարետը հստակ քայլեր ձեռնարկի, որը ոնց որ թե սկսել է։
Պետք է, ոչ թե բժիշկները հսկեն կոնտակտավորների տեղաշարժերը այլ ոստիկանները։
Միայն իրար օգնելով ենք այս վիճակից դուրս գալու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր