Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 3-ին, կազմել է 502.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.86 դրամ (նվազել է 7.76 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 618.25 դրամ (նվազել է 10.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.56 դրամ (աճել է 0.13 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 229.22 դրամ, ոսկի՝ 26,145.05 դրամ, պլատին՝ 11,756.21 դրամ: