Ուղերձներով սոված ժողովրդին չես կերակրի.Ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում. «Հրապարակ»
![](https://armenpress.am/static/news/b/2018/07/941050.jpg)
Թերթի հարցին՝ ի՞նչ է արել Արմեն Սարգսյանն այս ընթացքում, հանուն Հայաստանի, ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը պատասխանել է. «Եթե Դուք նայեք վերջին շրջանի իր հեռախոսազանգերը, դրանք հենց այդ նպատակին էին ուղղված: Այնտեղ Աբու-Դաբիի թագաժառանգի հետ, Քաթարի էմիրի հետ, Իսրայելի նախագահի հետ, Իսրայելի առողջապահության նախարարի հետ… այդ բոլորն ուղղված էին հնարավոր համագործակցությանը եւ հնարավոր օգնությանը, նաեւ Չինաստանի նախագահին ուղղված նամակը: Եթե նայեք, վերջին մի 15 օրը իր բոլոր հեռախոսազանգերն ու ուղերձները նույն բովանդակությունն ունեն, թե ինչով կարող են մեզ օգնել՝ լինի դա պաշտպանիչ միջոցներ, սարքավորումներ, թեստեր եւ այլն»:
Հարցին՝ իսկ կա՞ն արդեն արդյունքներ, նշված երկրներն ուղարկե՞լ են օգնություններ, նա դժվարացավ պատասխանել, ապա նախագահի հետ ճշտելուց հետո թերթին փոխանցել է, որ արդյունքների մասին կարող ենք խոսել շաբաթվա վերջում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: