Քահանաները գրառումներով հավատարմություն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին          Ով միանում է տիրադավությանը, խախտում է Սուրբ Խորանի ուխտը       Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ մի քանի քահանաներ․ նրանք այլևս աստվածային պшտժի ներքո են    

08 ապր 2020 12:16

ՌԴ-ից բերված Covid-19-ի շարժական լաբորատորիան այսօր կընդունի առաջին նմուշները. 5 ժամ անց կլինեն պատասխանները

Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:

Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները»,-նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր