ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ»          Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»       Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»    

09 ապր 2020 15:40

Թուրքիայում վարակի տարածման դրամատիկ աճի պատճառով մտահոգ ենք.Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Պ․ Քլյուգեն համացանցի միջոցով մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում խոսել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով Եվրոպայում տիրող իրավիճակի մասին։


Ի թիվս այլ երկրների՝ Հանս Պ․ Քլյուգեն անդրադարձել է նաև Թուրքիային՝ մասնավորապես ասելով. «Թուրքիայում անցած շաբաթ վարակի տարածման դրամատիկ աճի պատճառով մտահոգ ենք։ Վարակվածների 60%-ը Ստամբուլից են»։


Հանս Պ․ Քլյուգեն նշել է նաև, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու այս պայքարում և տարբեր երկրենում արձանագրված առաջխաղացումները փխրուն են, ուստի որոշումներ կայացնելու մեջ զգուշավորություն պետք է ցուցաբերել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր