Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ գրասենյակում, Նարեկ Կարապետյանի տանը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 8-ի համար       Հուլիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 ապր 2020 10:36

Կորոնավիրուսի բազմացումն արգելափակող դեղամիջոց է հայտնագործվել․ bioRxiv

Հակառետրովիրուսային Նելֆինավիր դեղանյութն ունակ է արգելափակել SARS-CoV-2-ի բազմացումը։ Նման եզրակցության են եկել  ճապոնացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում։


Գիտնականները ստուգել են հակառետրովիրուսային 9 դեղամիջոցների ազդեցությունը կորոնավիրուսի մասնիկների վրա։ Պարզվել է, որ ՄԻԱՎ-ի դեմ այլ դեղամիջոցների հետ օգտագործվող Նելֆինավիրն արդյունավետորեն կանգեցնում է վիրուսի բազմացումը՝ նույնիսկ փոքր չափաբաժնի կիրառման դեպքում։


Փորձագիտական եզրակացության մեջ ասվում է, որ Նելֆինավիրը պետք է ներառել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ արդյունավետ դեղամիջոցների ցանկում։


Գիտնականներն ընդգծել են, որ կորոնավիրուսի բուժման համար հաստատված միջոց չկա, այդ իսկ պատճառով պետք է հրատապ ուսումնասիրել ու գտնել, թե առկա հակավիրուսային միջոցներից որոնք են արդյունավետ։
Բժիշկների եզրակացության մեջ ասվում է, որ նելֆինավիրը պետք է ներառել COVID-19 հարուցող SARS-CoV-2-ի դեմ օգտագործվող պոտենցիալ արդյունավետ դեղամիջոնցերի շարքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր