«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 ապր 2020 17:00

Այդ մարդիկ տան միակ աշխատողն են, այդ մարդիկ սոված են,չգրանցված աշխատողներ, սոցիալական աջակցություն ստանալո՞ւ են

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման մասին նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց պարետ Տիգրան Ավինյանին՝ արդյո՞ք Կառավարությունը դիտարկում է չգրանցված աշխատողներին ևս սոցիալական աջակցություն տրամադրելու մասին հարցը:


«Այո՛, շատ մեծ է չգրանցված աշխատողների թիվը, բայց դա նաև իրենց մեղքով չէ: Թե հետագայում ինչ կանեն տնտեսվարողներին, այլ հարց է, ես կողմ եմ, որ այդ ամենը դուրս գա ստվերից, բայց այդ մարդիկ տան միակ աշխատողն են, այդ մարդիկ սոված են, աջակցություն ստանալո՞ւ են արդյոք, իսկ նրանց տեղորոշելու հարցը մենք մեր առաջարկներում որոշակիորեն երկայացրել էինք: Հիմա կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ օրավարձով չգրանցված աշխատողների համար որոշակի ծրագրեր իրականացվելու են»,- պարետին հարցով դիմեց Զոհրաբյանը:


Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ այն անձինք, որոնք գրանցված չեն, որևէ տեղ չեն երևում և տնտեսական ծրագրերից չեն կարողանում օգտվել, ապա միջոցառումներից մեկով նախատեսվում է աջակցություն երեխաներին, որ վերաբերում է նաև չգրանցված աշխատողներին, բացի այդ, սոցիալական թիրախային խմբերի համար է նախատեսված այսօր Կառավարության ընդունած 11-րդ միջոցառման ծրագիրը, որով 50 տոկոսի չափով փոխհատուցելու են մինչև 10 հազար դրամ գազի և մինչև 5000 դրամ էլեկտրաէներգիայի սպառման ծախսը։ Կառավարության հաշվարկներով՝ մոտավորապես 220 հազար բաժանորդի նման աջակցություն կարող է ցուցաբերվել։ Փոխվարչապետ, պարետ Ավինյանը նաև առաջարկեց չգրանցված աշխատողներին տնտեսվարողի հետ համատեղ ցանկ ներկայացնեն, որով կունենան օբյեկտիվ տեղեկատվություն՝ հետագայում համապարփակ լուծում գտնելու համար։


«Սոցիալական ծրագրեր առանձին թիրախային խմբերի համար արդեն նախատեսվել են, և ենթադրում եմ՝ նախատեսվելու են այլ խմբերի համար: Հիմա գրանցվա՞ծ են, թե՞ ոչ, սոցիալական ծրագրերից իրենք հնարավորություն ունեն օգտվելու»,- ասաց Ավինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր