Ապագայում ավելի բարդ ժամանակներ են սպասվում, աջակցության ծրագրերը կարող են դառնալ պետական ծրագրի մի մաս

Կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նախարարը նաև նշեց, որ ձեռնարկված սոցիալ-տնտեսական միջոցառումները բավարար չեն, իսկ արդեն հայտարարվածները պարզապես իրավիճակային աջակցություն են, որոնք ուղղված են հետևանքների մեղմմանը:
«Ապագայում մեզ, ամենայն հավանականությամբ, ավելի բարդ ժամանակներ են սպասվում, ուստի անհրաժեշտ է առանձին միջոցառումներից պետական ծրագրերի անցնել», – ասաց Բաթոյանը:
Զարուհի Բաթոյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր հարցերի համար քաղաքացիները կարող են դիմել իրենց թեժ գծերին` մասնավորապես 114-ին: Զանգերի մեծ թվի պատճառով ևս մեկ թեժ գիծ է գործարկվել՝ 011 30 0 1 14, որին կարող են զանգել աշխատանքային օրերին: Միայն վերջին 5 օրվա ընթացքում ավելի քան 45000 զանգ է ստացվել: