Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր          Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին       Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով    

15 ապր 2020 14:17

Կառավարությունն առաջարկում է բոլոր թոշակները վճարել անկանխիկ՝ քարտերով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր Ազգայի ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է բոլոր թոշակների վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով՝ քարտային վճարումներով։ Նախագիծը ԱԺ-ում ներկայացնելիս Սմբատ Սաիյանը ասաց, որ հիմա թոշակառուներն իրենք են ընտրում՝ կանխիկ ստանալ, թե անկանխիկ։

Սաիյանի խոսքերով՝ հիմա գումարային տեսանկյունից թոշակների կեսը կանխիկ է վճարվում, կեսը՝ անկանխիկ։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ այս պայմաններում ենթադրվում է, որ փոփոխությունը կատարվելու է աստիճանական, որպեսզի բանկերը հասցնեն ադապտացվել վիճակին։ Առաջին հերթին այս կարգավորումը տարածվելու է Երևանի, Գյումրիի և Վանաձորի վրա, ապա ըստ տարիների՝ բոլոր համայնքներում։


Փոխնախարարը նաև բացատրեց, որ շարժունակության խնդիր ունեցող թոշակառուները կարող են դիմել և կանխիկ ստանալ գումարները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր