Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում, դպրոցում երեք միջադեպերը հետաքննվում է որպես ատելության հանցագործություններ          Եվրոպային նախազգուշացրել են պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին       Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է    

16 ապր 2020 11:54

Հիմա բռնվեք...ՀՀ ԱՆ ներկայացրած տվյալներում ապացուցողական բժշկության տեսանկյունից անստույգ տվյալներ են

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եղեք իրազեկված
     Գիտե՞ք, որ վարակակիր մարդու հետ շփված անձինք 14 օր պահվում են կարանտինի մեջ, 14-րդ օրը միայն ստուգվում՝ ունե՞ն կորոնավիրուս, թե ոչ, ու դուրս են գրվում կարանտինից։
     Այսինքն եթե այդ մարդիկ, կարանտինում եղած ժամանակահատվածում տարել են վիրուս և ապաքինվել, դրա մասին չի իմանում ոչ ոք։ Ու հանրապետությունում դեպքերի ստատիստիկան դառնում է ավելի հոռետեսական, մահացության ավելի բարձր տոկոսով, քան դա կա իրականում։
     Հիմա բռնվեք։
     Ապացուցված է, որ վարակակիրների 80%-ի մոտ վարակը լինում է թույլ սիմպտոմներով կամ բոլորովին անսիմպտոմ։ Իսկ դա նշանակում է, որ շատերը կարանտինի 14 օրերի ընթացքում լավանում են՝ այդպես էլ չներգրավվելով վիճակագրական տվյալների մեջ, այդպես էլ չգրանցվելով որպես վարակակիր։
     ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներում Ապացուցողական բժշկության տեսանկյունից անստույգ տվյալներ են։
     Իդեպ, հենց այդ տվյալներից ելնելով է այսօր կասեցված տնտեսական կյանքը հանրապետությունում»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր