Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 ապր 2020 12:14

Ոստիկանությունը չի կարող ամեն ինչ հսկողության տակ պահել.ինչն է եղել Նորաշեն գյուղի փակման պատճառը

Կառավարության նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ինչից հետո վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ։ «Համաճարակի մեր կորը կառավարելիության տիրույթում է, բայց եթե շարունակենք այն վերաբերմունքը, որ հաճախ տեսնում ենք, կարող է իսկապես ունենանք համաճարակի նոր բռնկում։ Ուզում եմ, որ հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որ տեղի է ունեցել օրեր առաջ՝ Արարատի մարզի Նորաշեն գյուղում։ Մեկուսացման մեջ գտնվողներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել ու դիմումի հիման վրա, նա ուղեցկվել է թաղման արարողության՝ նախապես զգուշացվելով, որ պետք է պահել հեռավորություն․ նա ոստիկանի ուղեկցությամբ է գնացել, բայց հասկանալի է, հուզումնալից պահ է եղել ու ի հեճուկս հորդորներին, հարազատների հետ գրկախառնվել է ու երկու օր անց մեկուսացման մեջ գտնվողի մոտ թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Սրա արդյունքում պարետատունը որոշել է Նորաշենն ամբողջությամբ մեկուսացնել․․․ Ոստիկանությունը չի կարող ամեն ինչ հսկողության տակ պահել ու հիմա ասենք՝ վարակված հարազատներ, Աստված չանի՝ մահվան ելքով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր