Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

17 ապր 2020 12:17

Թուրքիան տիրություն չի անում իր ադրբեջանցի «եղբայրներին».բողոքի ցույց Ստամբուլում

Թուրքիայում աշխատող Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում` Ադրբեջանի հյուպատոսության կողմից աջակցության բացակայության կապակցությամբ: Ըստ Turan-ի` ապրիլի 15-ին նրանք եկել էին գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցներից մեկը` Խաբիլ Մամեդովը, հայտնել է, որ կարանտինային ռեժիմի պատճառով նրանք չեն կարողանում աշխատել: «Մենք ծախսել ենք վերջին խնայողությունները: Երբ երբ ես տարածեցի տեսանյութը, SOCAR-ը յուրաքանչյուրիս 200 լիրա (55 մանաթ) հատկացրեց` սնունդ գնելու համար: Սակայն բնակարանների  վարձավճարների բացակայության պատճառով տան տերերը վտարում են մեզ: Հարյուրավոր մարդիկ այս վիճակում են... Եթե հյուպատոսությունը մեզ չի օգնում, ապա ինչի համար է այն»,- ասել է Մամեդովը:

Իր հերթին, Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելությունն աշխատում է հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: «Առաջիկայում որոշում կկայացվի: Ըստ այդմ կորոշվի, թե ում է գումար տրամադրվելու բնակարանների վարձավճարները վճարելու համար: Նախապատվությունը կտրվի ուսանողներին եւ այս երկրում ժամանակավորապես բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին»,- դեսպանատան ներկայացուցչին մեջբերում է «ՌԵԱԼ ՏՎ»-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր