Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 ապր 2020 14:32

Ով կգա կասի՝ ես նոր Հայաստանի կանոններով եմ ապրելու եւ գործելու, մենք խնդիր չունենք ոչնչացնելու որեւէ գործարարի կամ քաղաքական գործչի

Մենք բոլոր գործարարների հետ լավ ենք, որոնք աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում՝ ոչ մի սեւ հաշվապահություն եւ կանոնավոր վճարված հարկեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ նոր իշխանությունը լավ է գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:


«Նույնիսկ հազար անգամ ասել ենք, որ եթե կլինի որեւէ մեկը, որ նախկին խաղի կանոնների պայմաններում օրենք է խախտել եւ ինչ-որ ձեւով կուտակել է ապօրինի հարստություն, կգա կասի՝ այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, մենք այսքան յուրացրել ենք ապօրինի ձեւով, վերցրեք դա եւ թողեք մենք աշխատենք, այդ հնարավորությունը կտրվի: Ոչ մի մութ, ոչ մի անդրկուլիսային պայմանավորվածություն չի լինելու: Հլա դա էլ պետք է քննարկել, որ պայմանական 1 մլրդ-ից 800 մլն-ը հետ տան նորմալ է, թե՞ 700-ը, թե 990-ը»,-ասաց ԱԺ նախագահը:




«Ով կգա կասի՝ ես նոր Հայաստանի կանոններով եմ ապրելու եւ գործելու, մենք խնդիր չունենք ոչնչացնելու որեւէ գործարարի կամ քաղաքական գործչի»,-ընդգծեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր