Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

20 ապր 2020 11:48

Ալեն Սիմոնյանը ուշ երեկոյան եղել է Հանրայինում․պահանջել է ղեկավար կազմի հրաժարականը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ են սպասվում։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ ուշ երեկոյան եղել է Հանրային հեռուստաընկերությունում, եւ պահանջել է ղեկավար կազմի հրաժարականը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն իսկ ազատման դիմում է գրել։


Աշխատանքից ազատան դիմում է գրել նաեւ Հանրային ՀԸ աշխատակից Վարդան Հակոբյանը, ով ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն է եղել։ Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել։


Բացի այս անձանցից աշխատանքից ազատման դիմումներ են գրել եւս երեք աշխատակից, որոնց անունները կճշտենք քիչ հետո։


Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալով իր հեռուստաուղերձի` եթեր չհեռարձակված կադրերի տարածմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ վատ բան է տեղի ունեցել հենց արտահոսքի հեղինակների համար, քանզի բուն տեսանյութում ոչ մի արտասովոր բան չկա` սովորական աշխատանքային պրոցես է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր