Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

21 ապր 2020 17:00

Բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարարը, Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
     «Բանաձևերը, որոնք ընդունվել են, հայտնի փաստաթղթեր են: Բանաձևերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ և սկզբում առաջարկել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և անցում՝ բանակցություններին: Այո, այդ փաստաթղթերում հաստատվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Եղել է այսպես կոչված Քի Վեսթի պայմանավորվածությունը 2001թ-ին, եղել են հաջորդող պայմանավորվածություններ տարբեր ձևաչափերով՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ ձևավորվել է Բաքու-Երևան, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձևաչափը։ Այս ձևաչափը հարմար է, լավ է»,- նշել է Լավրովը:


Լավրովը հիշեցրել է, որ կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ռուսական կողմից 2010-2011 թվականներին՝ այսպես կոչված Կազանյան փաստաթուղթը և նախագիծը, որը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք նաև տարածվել են ու այժմ ակտիվ քննարկվում են։
     «Այդ փաստաթղթերի կարգավորումը ենթադրում է փուլային մոտեցում՝ ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծումը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատմանը և տրանսպորտի, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Համոզված եմ, որ երբ մենք կմոտենանք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը, սա կլինի ամենակարևոր քայլը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում, որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմը և սկսել բանակցությունները։ Հիմա ժամանակն է պայմանավորվել, սրան ենք մենք ձգտում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- ասել է Լավրովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր