12:23 - Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա». պատասխաններ են պահանջելու՝ ո՞վ է մահերի համար պատասխան տալու, իսկ հետո...         12:15 - Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է՝ Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվել,մահացության մակարդակը զգալիորեն բարձր է, քան COVID-19-ից      12:14 - Համայն Սփյուռքին ոտքի հանեցին իմ դեմ.«Հայ «Ալի Հասանովն» ու խանութից օծանելիք գողացող Սուսոն ևս միացան ինձ ցցի հանելու և այրելու կոչերին    

22 ապր 2020 15:40

Նոր մանրամասներ՝ ՊԵԿ փոխնախագահի եղբոր կողմից դաժան սպանությունից. տնից անհետացել են խոշոր չափի ոսկյա զարդեր եւ փող

Նոր մանրամասներ են հայտնի դարձել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի կողմից կատարված սպանության վերաբերյալ:


Shamshyan.com-ի  հաղորդմամբ, քրեական գործը միացվել է 2019 թվականին նույն քննչական բաժնում Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակչուհի՝ 65-ամյա Ցողիկ Բադիկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործին։


Ց. Բադիկյանին սպանելու կասկածանքվ ձերբակալվել, ապա կալանավորվել է 46-ամյա Գարիկ Մաշադյանը: Երեկ քրեական գործը հարուցվել է այն փաստով, որ սպանությունից հետո պարզվել է, որ Ց. Բադիկյանի բնակարանից կատարվել է 3 մլն 335 հազար դրամի ոսկյա զարդերի եւ 8300 հազար դրամի գողություն։ Հիմա քննչական բաժինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է անհտացել նշած գումարն ու ոսկյա զարդերը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ աղբյուրի տեղեկություններով Գարիկ Մաշադյանը կասկածվում էր 2019-ի հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարեւանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ: Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել էր, թե ինչպես էր մտել տուն եւ ինչ գործողություններ էր արել ներսում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր