Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

25 ապր 2020 12:11

Դժվարը հիմա չէ, դժվարը վաղն է լինելու նկատե՞լ եք, որ Հայաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թիվը գրեթե նույնն է

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակին: Նա համեմատել է Հայաստանում և Ադրբեջանում վարակվածների և մահացածների թիվը՝ գրելով. «Նկատե՞լ եք, որ Հայաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թիվը գրեթե նույնն է: Մինչև օրս Հայաստանում վարակվել է 1596 և մահացել 27 մարդ, իսկ Ադրբեջանում վարակվել է 1592 և մահացել 21 մարդ: Երևի սա էլ է զուգադիպություն... Ամենատպավորիչն այն է, որ երեկ Հայաստանում վարակվել է 73 մարդ, Ադրբեջանում՝ 44 մարդ, և ուշադրություն՝ Չինաստանում ընդամենը 6 մարդ և որևէ մահ չի արձանագրվել: Ես չգիտեմ, թե սա ինչ համաշխարհային վիճակագրական խեղկատակություն է, բայց որ մենք պետք է շատ սթափ վերլուծենք իրավիճակը և փորձենք հնարավորինս արագ դուրս գալ այս մղձավանջից, խորապես համոզված եմ...»: Ըստ Նորայր Նորիկյանի՝ ուղղակի զավեշտալի է այն հանգամանքը, որ արտակարգ դրությունից այսօր սկսել են դժգոհել մարդիկ և առանձին քաղաքական միավորներ, որոնք ուղղակի լոբբինգ էին անում և արտակարգ դրության հայտարարման ջատագովներն էին. «Բա ա՛յ խելոքներ, առաջին օրից ասում էինք, որ իմաստը ո՞րն է մի միջոցառման, որը փաստացի չի իրագործվում: Եթե կայացվում են որոշումներ, և այդ որոշումները չեն կատարվում, այդ որոշման ընդունման նպատակը ո՞րն է»: Փաստաբանը գրել է, թե չէր կարելի նեղ քաղաքական շահերի համար երկիրը կանգնեցնել այս տնտեսական խնդիրների առաջ. «Լսե՛ք, դժվարը հիմա չէ, դժվարը վաղն է լինելու, երբ կոնկրետ կանգնած ենք լինելու փլուզված տնտեսությունը վերականգնելու խնդրի առաջ: Չնայած՝ Դուք չեք լսում...»,- գրել է նա: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր