Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. «Ժողովուրդ»          1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ»       Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»    

25 ապր 2020 12:32

Աշխատանքը կորցրած քաղաքացիները 6 ամիս շարունակ կստանան 200 լարի օգնություն․ Գախարիա

Վարձու աշխատողները, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կամ հարկադրված անցել չվարձատրվող արձակուրդի, 6 ամսվա ընթացքում կստանան 1200 լարի օգնություն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ ներկայացնելով հակաճգնաժամային տնտեսական ծրագիր, փոխանցում է 1tv.ge-ն։

«Այս սխեման կօգնի մեր յուրաքանչյուր քաղաքացու ստանալ սոցիալական օգնություն։ Բոլոր այն անձինք, ովքեր ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքն արտակարգ դրություն հայտարարելուց հետո և այլևս չեն ստանում աշխատավարձ, կստանան 1200 լարի օգնություն՝ ամսական 200 լարի (ավելի քան 30 հազար դրամ)», – ասել է վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր