Գրին քարտի սառեցումը ԱՄՆ ներգաղթը կասեցնելու երկարաժամկետ ծրագրի մաս է․ WP

Մինչ այս նշվում էր, որ ԱՄՆ նախագահն այս հրամանագիրը ստորագրել է, որպեսզի ներգաղթը չսրի Նահանգներում աշխատատեղերի պակասը, որ խստացել է կորոնավիրուսի պայմաններում։ Սակայն հիմա արդեն ենթադրվում է, որ դա միայն մի քայլ, առաջին քայլ է՝ ԱՄՆ-ն ներգաղթի համար փակելու քաղաքականության մեջ։
Թրամփի խորհրդականներից Սթիվեն Միլլերը փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու ամսով ժամանակավոր սահմանափակման կիրառումը միայն սկիզբն է։ Դրանից հետո, ըստ խորհրդականի, սահմանափակվելու են Միացյալ Նահանգներում օտարերկրացիների աշխատանքի հնարավորությունները։