Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

26 ապր 2020 11:53

Օգնեք որդուս զգալ քայլելու բերկրանքը. Հայկին անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն Գերմանիայում

Օգնեք որդուս զգալ քայլելու բերկրանքը. Հայկին անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն Գերմանիայում«Հայկը մեծ հաղթանակի շեմին է, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն Գերմանիայում, օգնենք քայլի ինքնուրույն:
Հայկն իր ծնված օրվանից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի, կարծրատիպերը հնարավոր է կոտրել, անհնարին բառն իր կյանքի դժվարին, դաժան ճանապարհին կիրառելի չէ, մեծ ցանկության, աշխատասիրության ու Աստծո կամքով, հնարավոր է դառնում ջնջել ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշումը: Հայկն իր ծնված օրվանից, 9 տարիների ընթացքում, անցել է դաժան, դժվար, ցավոտ ճանապարհ, արվել է 18 դժվար վիրահատություն կոնքազդրի և օրթոպեդիկ այլ խնդիրների հետ կապված: Հայկը սովորում է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում և լավ է սովորում, անգամ կարողանում է գրել՝ օգտագործելով աջ ձեռքը:

Երկու ամսից նախատեսված է վերջին վիրահատությունը Գերմանիայում: Լինելով միայնակ մայր՝ ինքս չեմ կարող վճարել վիրահատության այդ ահռելի գումարը: Միայն բարի ՄԱՐԴԿԱՆՑ օգնութամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Խնդրում եմ, այս անգամ էլ օգնեք, ճանապարհեք Հայկին վիրահատության: Վիրահատությունից հետո, արդյունավետ պարապմունքների արդյունքում, Հայկն ինքնուրույն կքայլի: Ամեն քայլն անելուց միշտ երախպտապարտ ու շնորհակալ կլինենք բոլորին, ովքեր հավատացել են Հայկի հաղթանակին ու դրամական օգնություն են ցուցաբերել: Վիրահատության անհրաժեշտ 16000 եվրոյից ունենք հավաքված 7000 եվրո:

Խղճհարություն չենք ցանկանա առաջացնել, դեմ ենք նման տեսակին, միայն դրական հույզերով լցված, հավատում ենք, որ վիրահատության ամհրաժեշտ  գումարը կհավաքվի միայն բարիների օգնությամբ:
Օգնեք որդուս ինքնուրույն լինել ու զգալ քայլելու բերկրանքը: Երազում եմ տեսնել Հայկի մաշված կոշիկները: Առողջ քայլեք, Աստված օրհնի…»,-Hayacq.com-ին փոխանցեց Հայկի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը:
 
Նշենք, որ Հայկի և տիկին Պայծառի մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսեսյանին`(+374)93586621 հեռախոսահամարով։

Նրա անունով ՎՏԲ բանկում հաշվեհամար է բացվել։
Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին.
16046032978404՝ դրամային
16046032978405՝ դոլարային
16046032978406՝ եվրոյով
16046032978407 ռուսական ռուբլիով
ArCa քարտի համարն է՝ 6769 3071 0003 1522։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր