Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

30 ապր 2020 11:51

Տեսանյութ.Վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել. դեռևս նման փոփոխությունների կարիք չկա

Դեռեւս չենք փոխում մեր պլանները,  որովհետեւ, վարակվածների շրջանակը կոնկրետ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկվա ցուցանիշներով գրանցվել է կորոնավիրուսի վարակման 134 դեպք:


«Մենք ունեցել ենք նաեւ հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ,  վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Դեռեւս կարծում եմ՝ նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը եւ անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,-ասաց Ավինյանը:


Նա հավելեց, որ այս պահին գնում են այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ. «Դեռեւս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի եւ զվարճանքի ոլորտներում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր