15:06 - Չհավատալ «չիպավորման» մասին լուրերին,Ես առաջինը դեմ կլինեի, ինձ համար ամենասարսափելի բանն Աստծո հետ կապը կորցնելն է         14:56 - Ինչո՞վ է Վանեցյանը տարբերվում մյուսներից,որ ինչ-որ մի պահ ասոցացվել է մեր հետ, մի պահ եղել է ԱԱԾ տնօրե՞ն, Հայաստանը խաղալիք չի , որ....      14:55 - Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում    

30 ապր 2020 14:11

Զինծառայողների՝ 350 ու ավելի կիլոմետրը գերազանցող արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կլինի տրանսպորտային ծախսերի փոխհատուցում

Կառավարության այսօրվա ընդունած որոշումներից մեկով սահմանվեց զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերը:


Այսպիսով, 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10 հազար դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20 հազար դրամ։ Կառավարության այս որոշումը վերաբերում է նաև Ոստիկանության զորքերին և ԱԱԾ ծառայողներին։


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց՝ զինծառայողը, որն իր ծառայությունն անցկացնում էր Մեղրիում և մշտական բնակության վայրը եղել է Գյումրին, փոխհատուցումը ստացել է մինչև Երևան. Երևանից դեպի բնակավայր փոխհատուցումը չէր ստանում։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Զինված ուժերում իրենք որոշակի հարցումային աշխատանքներ են կատարում, որպեսզի պարզեն այն հարցերը, որոնք հուզում են զինվորներին։ «Դուրս ենք բերել այդ հարցերը, բոլորը միանգամից չեն լուծվելու, բայց հերթով կլուծվեն: Այս որոշումը, հույս ունեմ կորոնավիրուսի պայմաններում, կբարձրացնի զինծառայողների տրամադրությունը»,-ասաց Փաշինյանը:


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ժամկետայինների դեպքում որոշումը հասկանալի է ու տրամաբանական, սակայն պայմանագրայինների դեպքում հարց բարձրացրեց, թե ավելի ճիշտ չէ՞ դիտարկել փոխհատուցումը վարձատրության մաս դարձնելը։ «Պարոն Տոնոյան, Դուք նախագծի միայն մի մասն ասացիք, ինձ թվաց՝ մյուս մասը չկարևորելով, 700 կիլոմետրից ավելիի դեպքում այլ գումար է նախատեսվում, ես համաձայն եմ, որ հեռավորությունը պետք է նշանակություն ունենա, բայց չխրախուսենք դուրս գնալը, այստեղ սահմանափակած չի միայն Հայաստանի տարածքն ու հարակից տարածքը»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը, որի Դավիթ Տոնոյանն արձագանքեց՝ 700 կիլոմետր ասելով՝ խոսքը գնալ-գալու մասին է։


«Պարոն Ջանջուղազյան, բացի դրանից, 700 կիլոմետրը պատահական թիվ չէ», - հավելեց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր