Արամ Սարգսյանը՝ նորից տրոյական ձիու կերպարում. «Հրապարակ»          Քոչարյանի թիմից ովքեր ցուցակի առաջնային տեղերում կլինեն. «Հրապարակ»       Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել. «Ժողովուրդ»    

02 մայիս 2020 10:06

Եզակի թեստ, որը կարող է կանխատեսել ուղեղի տրավմաներով եւ անգիտակից վիճակում գտնվող պացիենտների առողջացման շանսերը

Վեյցմանի ինստիտուտից իսրայելցի գիտնականները ստեղծել են եզակի թեստ, որը կարող է կանխատեսել ուղեղի տրավմաներով եւ անգիտակից վիճակում գտնվող պացիենտների առողջացման շանսերը:


Ինչպես հաղորդում է Xinhua-ն, եթե պացիենտը ստանում է ուղեղի ծանր վնասվածք եւ գիտակցությունը չի վերականգնվում, բժիշկների համար շատ բարդ է հասկանալ՝ կա՞ն արդյոք երբեւէ գիտակցության գալու շանսեր: Չկան թեստեր, որոնք օգնում են դա պարզել, եւ արդյունքում բժիշկները կարող են կայացնել սխալ որոշում եւ անջատել պացիենտին միացված կենսապահովման արհեստական սարքերը:


Վեյցմանի ինստիտուտից գիտնականներն ուշադրություն են դարձրել հոտառության համակարգի վրա, որով կարելի է գնահատել ուղեղի վիճակն ընդհանուր առմամբ: Նոր թեստը հիմնվում է հանգամանքի վրա, թե ինչպես է փոխվում քթում օդի հոսանքը՝ ի պատասխան այս կամ այն բույրի: Օրինակ՝ եթե մարդը զգում է տհաճ հոտ, նա սկսում է անել ավելի կարճ եւ ոչ խորը շունչ: Դա գործում է անգամ քնի մեջ:


Գիտափորձի շրջանակում գիտնականները տեղադրել են տարբեր հոտերի աղբյուրները 43 պացիենտների քթի շրջանում: Դրանցից էր շամպունի հաճելի եւ փտած մսի տհաճ հոտը, իսկ երբեմն հոտ առհասարակ չկար: Գիտնականները չափել են քթով շնչած օդի ծավալը: Պարզվել է, որ անգիտակից վիճակում բոլոր պացիենտները, որոնք արձագանքել են հոտերին (փոխվել է շնչած օդի ծավալը), ավելի ուշ գիտակցության են եկել:a


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր