Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

28 հոկ 2020 13:00

Հոտառության կորուստը կարող է կապված լինել մահվան ռիսկի մեծացման հետ. հետազոտություն

Հոտառության կորուստը կարող է կապված լինել 65 տարեկանից բարձր մարդկանց մահվան ռիսկի մեծացման հետ. այս ախտանիշը կարող է վկայել նյարդային հյուսվածքի դեգեներատիվ փոփոխություններով բնութագրվող հիվանդությունների մասին: Այս մասին ասվում է JAMA Otolaryngology-Head & Neck Surgery գիտական ​​ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:


Medportal.ru-ի փոխանցմամբ` նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հոտառության խանգարումը կապված է վատ սնվելու, անվտանգության նվազման հետ (մարդիկ գազի եւ փչացած սննդի հոտ չեն զգում) եւ կյանքի որակի ընդհանուր նվազմամբ:


Գիտնականները կարծում են, որ հոտառության կորուստը կարող է կապված լինել հիվանդությունների զարգացման հետ, որոնց դեպքում նյարդային հյուսվածքի դեգեներացում է տեղի ունենում: Դա կարող է բացատրել մահացության աճն այս ախտանիշ ունեցող մարդկանց շրջանում: Կան նաեւ տվյալներ, որ հոտառության խանգարումը կարող է վկայել ծերության տարիքում ճանաչողական խանգարումների մասին:


Գիտնականները վերլուծել են 40-ից բարձր 3500 մարդկանց առողջության տվյալները, ովքեր մասնակցել են «Առողջության եւ սննդի ազգային հետազոտությանը»: Այս մարդկանց հոտառությունը որոշվում էր ինչպես նրանց խոսքից, այնպես էլ` օբյեկտիվորեն: Հարցումների ժամանակ մարդկանց ավելի քան 21 տոկոսը բողոքել է հոտառության հետ կապված խնդիրներից: Սակայն օբյեկտիվ թեստերը նման խնդիրներ են հայտնաբերել միայն 13 տոկոսի մոտ:


Ինչպես պարզվել է, հոտառության միայն օբյեկտիվ նվազումն է կապված մահվան հավանականության մեծացման հետ: 65 տարեկանից բարձր մասնակիցների մոտ հոտառության` հոտառության որոշման սանդղակով 1 կետանով կորուստը կապված էր մահվան ռիսկի 18 տոկոսով աճի հետ: Ընդ որում, գիտնականները 40-64 տարեկան մարդկանց մոտ նման օրինաչափություն չեն հայտնաբերել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր