Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

02 մայիս 2020 13:40

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից. Տիգրան Պետրոսյան

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացված քաղաքացիների մի մասի կարանտինի 14-օրյա ժամկետն ավարտվել էր, դուրս գրվելուց առաջ երեկ անցկացվել է թեստավորում: Ասեմ, որ նրանք այս ընթացքում չէին թեստավորվել, քանի որ հիվանդությանը բնորոշ գանգատներ ու ախտանշաններ չեն ունեցել: Արդյունքում՝ 19 քաղաքացիների մոտ թեստի պատասխանները եղել են դրական, նրանցից 16-ը մեր մարզից է, իսկ 3-ը՝ այլ բնակավայրերից: Հիմա կազմակերպվում է այդ քաղաքացիներին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու գործընթացը»,- պարզաբանել է Տիգրան Պետրոսյանը:
Հարցին, եթե Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մահճակալային ֆոնդը ծանրաբեռնվի և հիվանդների բուժման համար ազատ  հիվանդասենյակներ չլինեն, արդյո՞ք քննարկվում է այլ բուժհաստատությունում վարակակիրներին կենտրոնացնելու հարցը, մարզպետը պատասխանել է, որ այդ սցենարը մշտապես եղել է պատկան  մարմինների քննարկման առանցքում:

«Առողջապահության նախարարությունն այդ սցենարը ևս քննարկել է, անհրաժեշտության դեպքում բուժհաստատություններից  մեկը կկահավորվի վարակակիրների բուժման համար: Դա կլինի Գյումրիի, թե մարզի որևէ բուժհաստատություն, այս պահին ասել չեմ կարող, այդ հարցի շուրջ որոշում կայացնելու իրավասությունը նախարարությանն է, բայց Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը դա լինել չի կարող, քանի որ երկար տարիներ կառույցը չի շահագործվել, այնտեղ  քաղաքացիների բուժումն ու մեկուսացումը կազմակերպել հնարավոր չէ»,- ասել է Շիրակի մարզպետը:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։


Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 18 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի: Բուժվել է մեկ անձ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր