17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

02 մայիս 2020 15:53

ԱԱԾ աշխատակիցները փորձում են խուզարկել Ucom-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակը

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Ucom ընկերության գրասենյակից։


Փաստաբանը մանրամասնեց, այս պահին գրասենյակում ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում։


«Դատարանը թույլ է տվել խուզարկել Ucom ընկերության նոր տնօրեն՝ Արա Խաչատրյանի աշխատասենյակը, մինչդեռ ազգային անվտանգության ծառայողները, ի հակառակ դատարանի որոշման, խուզարկություն են իրականացնում այլ անձի՝ նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակում»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ իրենք փորձել են ծառայության աշխատակիցներին բացատրել, որ դա Խաչատրյանի աշխատասենյակը չէ, բայց այնուամենայնիվ փորձ են անում սկսել։


Մակինյանն ասաց, ինքը հորդորել է Խաչատրյանին այս ապօրինի գործողությանը մասնակից չլինել, առանչություն չունենալ, ներկա չլինել այդ գործողություններին։


«Փաստացի կարող ենք ասել, որ այն աշխատասենյակը, որ փորձում են խուզարկել, չի պատկանում Արա Խաչատրյանին, ինչպես հստակ նշված է դատարանի որոշման մեջ։ Հիմա տեսնենք, իրադարձություններն ինչպես են զարգանում, հանրությանն այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասաց փաստաբան Մակինյանը։


Հիշեցնենք, ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում: Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր