Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

04 մայիս 2020 10:17

Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում մայիսի 4-ից սկսած կիրականացվեն որոշ գործողություններ. ՀՀ ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 4-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները․

1․ Հայաստանի Հանրապետություն ներմուծված (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից) տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետությունում 1-ին անգամ գրանցում և հաշվառում (միայն ներմուծողի անվամբ)

2. տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում (միայն ձեռքբերողի անվամբ), եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել հետևյալ եղանակներով՝

ա. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով
բ. հարկադիր կատարողի կամ սնանկության գործերով կառավարչի հետ կնքված օտարման պայմանագրով կամ ապրանքային բորսայից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու մասին արձանագրությամբ կամ պայմանագրով
գ. գրավի առարկա տրանսպորտային միջոցի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու միջոցով սեփականության իրավունքը գրավառուին անցնելը հավաստող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով
դ․ ժառանգություն ստանալու միջոցով:

3․ տրանսպորտային միջոցների վերասարքավորման ձևակերպում

4․ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարինում նորով

5․ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանում և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառման վերականգնում։


Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-requհամակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր