Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

04 մայիս 2020 11:52

Աշխարհի մեծաթիվ երեխաների սպառնում են կարմրուկ ու պոլիոմելիտ հիվանդությունները

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը`ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ կովիդ 19 հիվանդության պատճառով ուժի մեջ մտած երթևեկության սահմանափակումների արդյունքում նոր զարգացող տանյակ երկրներ չեն ստանում երեխաների համար նախատեսված պատվաստանյութեր:


Կազմակերպությունն անցյալ տարի գնել էր պատվաստանյութերի 2 միլիարդ 500 միլիոն չափաբաժին, ինչը բավականացնում է 100 երկրներում 5 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաների 45 տոկոսին:


Սակայն պատվաստանյութերն այժմ մնացել են պահեստներում, երբ տասնյակ երկրներ ունեն դրանց հրատապ կարիքը: Հատկապես մեծ վտանգի տակ են Սահարայի անապատից հարավ գտնվող աֆրիկյան 26 երկրներ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամլո խոսնակն է ասել, փոխադրամիջոցների գների չափազանց մեծ աճն էլ իր հերթին է բարդացնում խնդիրը: Նրա խոսքերով, բեռնափոխադրումների գներն աճել են 100-ից 200 տոկոսով:


Այսպիսի պայմաններում սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրներում երեխաները դառնում են խոցելի այնպիսի հիվանդությունների առջև, ինչպիսիք են կարմրուկն ու պոլիոմելիտը: Իսկ պոլիոմելիտն այն հիվանդություններից է, որի դեպքում երեխաները հաշմանդամ են մնում ողջ կյանքում, կամ` զոհ գնում հիվանդությանը:


Առանց այն էլ, մինչև կորոնավիրուսի տարածումը, տարբեր այլ հիվանդությունների համար աշխարհում խոցելի էր մինչև մեկ տարեկան ավելի քան 20 միլիոն երեխա:


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հորդորում է աշխարհի երկրներին գտնել փոխադրումները ժամանակին իրականացնելու համար հատուկ ֆինանսավորում, քանի որ հատկապես առողջապահական թույլ համակարգեր ունեցող երկներում երեխաների պատվաստումների ընթացքի խափանումը կարող է այս տարվա ընթացքում դառնալ այդ հիվանդությունների բռնկման պատճառ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր