Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 մայիս 2020 13:17

Համավարակի պայմաններում արդյո՞ք ռիսկային է կազմակերպել քվեարկություն. Պարազաբանում է Տիգրան Մուկուչյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը, այնուհետև անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հարցին, թե արդյոք ԿԸՀ-ում քննարկե՞լ են համավարակին զուգահեռ կամ դրա պայմաններում քվեարկություն կազմակերպելու հետ կապված օրենսդրական և ընթացակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:


«Եթե խոսում ենք ընտրությունների մասին, ապա այսօր ակնհայտ է, որ համաճարակը կարճաժամկետ չի լինելու որևէ երկրում, նույնիսկ խոսում են տարիների մասին: Տարբեր երկրներում քննարկում են, թե տվյալ պայմաններում ինչպե՞ս կարելի է կազմակերպել քվեարկության կարգը»,- ասաց Համազասպ Դանիելյանը:


Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ համավարակի պայմաններում իրականացվող միջոցառումների հետ կապված՝ տեղի են ունենում ակտիվ քննարկումներ, որտեղ ընտրական գործառույթներ իրականացնող կազմակերպությունները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունները, փորձում են խնդիրները քննարկել և գտնել օպտիմալ լուծումներ:


«Ընդհանուր առմամբ կցանկանայի փաստել մեկ հանգամանք, որ այստեղ առաջնային խնդիր է դրվում ընտրողների մասնակցության հետ կապված, բայց խնդիրներ են առաջանում անգամ գործընթացի կազմակերպման առումով: Սահմանադրական հանրաքվեի հետ կապված, համավարակից առաջ, արդեն աշխատանքներ կատարվում էին, ընտրատեղամասերը կազմավորված էին, նաև սարքերը սպասարկող 4000 մասնագետները պատրաստ էին, բայց մեր դասընթացը մեկնարկելուց մեկ օր հետո փաստացի հայտարարվեց արտակարգ ռեժիմ, որից հետո, բնականաբար, դադարեցվեցին բոլոր գործընթացները: Նույնիսկ այդ ժամանակ բավականին զանգեր էինք ստանում մարդկանցից, որոնք տեղամասերում հանձնաժողովի անդամներ էին, և նրանք հրաժարվում էին հանրաքվեին մասնակցել և խնդրում էին իրենց փոխարինողներ գտնել, քանի որ իրենց առողջության հետ կապված վտանգներ էին տեսնում:


Այսինքն՝ սա կարևորագույն խնդիր է, որ իրականում պետք է ապահովել հանձնաժողովներում աշխատող անձանց և սարքավորումների վրա աշխատող մասնագետների թիվը, իսկ դա փոքր թիվ չէ: Բացի այդ, համավարակի պայմաններում քվեարկություն ապահովելու համար խնդիր կա նաև քաղաքացիների մասնակցության հետ կապված: Այստեղ կա նաև լրացուցիչ մեկ խնդիր ևս, որը վերաբերում է այն շրջիկ արկղերին, որոնք տարվում են բուժհաստատություններ»,- շեշտեց ԿԸՀ նախագահը:


Նրա կարծիքով՝ համավարակի պայմաններում քվեարկություն անցկացնելը չի կարող դիտարկվել՝ որպես բացառապես հանձնաժողովի գործառույթների առարկա. այստեղ անհրաժեշտ են համախումբ միջոցառումներ, քանի որ առաջին հերթին՝ մասնագետները պետք է ասեն, թե ինչ միջոցներ են անհրաժեշտ  համավարակի պայմաններում քվեարկության մասնակցելու համար:


«Այստեղ առաջնային ասելը պետք է լինի բնագառավառի պատասխանատուներինը, այլ ոչ թե՝ հանձնաժողովինը: Խնդիրը բավականին բարդ է, որևէ օրենսդրության մեջ պատրաստի լուծումներ չկան, անկեղծ՝ մենք դրանք փնտրել ենք ու չենք գտել, քանի որ սա իրավամբ նախադեպը չունեցող իրավիճակ է: Բայց քննարկումները, որոնք արվում են, կարծում եմ՝ արդյունավետ կլինեն, դրանց ընթացքում կձևավորվեն առաջարկներ, որպեսզի հետագայում նոր լուծումներ ու մոտեցումներ լինեն, որոնք կներդրվեն օրենսդրությունում»,- եզրափկեց Տիգրան Մուկուչյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր