Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

04 մայիս 2020 13:56

Կառավարության ապօրինի որոշման պատճառով մեզ ոլորտից ապօրինի կերպով հեռացնում են. «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի տնօրեն

2019 թ. հոկտեմբեր ամսին կառավարությունը կայացրեց 526-Ն որոշումը, համաձայն որի՝ գնումներում հաղթող կազմակերպությունը պետք է ներկայացնի 110 տոկոսի չափով բանկային երաշխիք: Իհարկե, հարգարժան պարոն վարչապետը հայտարարեց, որ եթե բողոքներ լինեն, կնվազեցնեն այդ շեմը, սակայն բազմաթիվ քննարկումներից հետո շեմը չիջեցվեց՝ասաց «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության՝ պետական գնումների ոլորտին վերաբերող 526 -Ն  որոշմանը և դրա արդյունքում կատարված ապօրինություններին:


Որոշումը խնդիրներ է հարուցել տնտեսվարողների համար, մասնավորապես՝ պահնորդական գործունեություն իրականացնող «Տրանս-Սֆեր» կազմակերպության:


Նշենք, որ պահնորդական ոլոտում մինչև անցած տարվա վերջ 70 տոկոս օբյեկտների պահպանությունն իրականացնում էր ոստիկանության ՊՊԳՎ-ն, որի գործառույթները այդ ոլորտում դադարեցվել էին վարչապետի որոշմամբ, և այսուհետ պահպանությունը պետք է իրականացնեն պահնորդական ծառայությունները:


Կառավարության որոշմամբ՝ գնման մասնակիցը պետք է պայմանագրի կատարման և որակավորման ապահովման համար ներկայացնի 110 տոկոս բանկային երաշխիք, որը հավելյալ ծախս է կազմակերպությունների համար, այսինքն՝ բանկերը բանկային երաշխիքը ձևակերպում են որպես վարկ՝ իր տոկոսներով, և եթե հաղթող մասնակիցը որակավորման ապահովման այս միջոցը չի իրականացնում, հայտնվում է սև ցուցակում, այսինքն, ինչպես պարզաբանեց պարոն Պետրոսյանը, տարբեր ոլորտներ կարող են գնալ մենաշնորհման, հաղթող կարող են ճանաչվել միայն հարուստ և գույք ունեցող խոշոր ընկերությունները կամ անձինք՝ միջին ձեռնարկություներին հանելով ոլորտից:


Այսպես եղավ նաև «Տրանս-Սֆեր» կազմակերպության հետ:


 Պետրոսյանը հիշեցրեց Սահմանադրության համապատասխան հոդվածները, համաձայն որոնց՝ տնտեսական գործունեության ազատությունն ու տնտեսական մրցակցությունը պետք է երաշխավորվեն պետության կողմից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու իրավունք:


Նա նշեց նաև, որ, համաձայն Սահմանադրության, պետական քաղաքականության նպատակներն են գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը, մինչդեռ, ըստ ընկերության տնօրենի, կառավարության վերոնշյալ որոշումը խոչընդոտում է ազատ մրցակցությանը:


Այսպես՝ բանախոսը նշեց, որ 2019 թ. նոյեմբերին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պահնորդական ծառայությունների ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է նաև «Տրանս-Սֆեր» ընկերությունը:


Այս առնչությամբ կազմակերպության տնօրենը, մասնավորապես, ասաց. «Մրցույթի անցկացման ընթացակարգով պահանջվում էր՝ համաձայն 526-Ն որոշման, որ պետք է անպայման բանակցությունների փուլ լինի: Գնումների համակարգողը կատարում է խախտում և «Պահապան 1» ընկերության թույլ է տալիս, որպեսզի նա բանակցությունների ընթացքում նվազեցնի իր գինը ինքնարժեքից ավելի ցածր, ինչը բացահայտ խախտում է: Բանակցությունների արդյունքում առաջացել է կազուս, որ նվազեցրել են, որից հետո մենք արդեն հետագայում պարզում ենք, որ նվազեցնելու իրավունքը չկար»:


Պարոն Պետրոսյանը նշեց, որ ընկերությունը դիմել է տասը տարի սպասարկող բանկին, սակայն բանկային երաշխիք չեն տվել՝ պահանջելով գրավ, այնուհետև իրենք դիմել են մեկ ուրիշ բանկի, իսկ այդ գործընթացը պետք է տևեր երկար ժամանակ, այսինքն՝ կազմակերպությունը բանկային երաշխիք չէր կարող բերել ժամանակի առումով:


«Սրանից հետո քննարկում է եղել փոխնախարար Կարեն Բրուտյանի մոտ, որը նույնպես պնդել է, որ ԲԷՑ-ի մրցույթում առկա է խախտում, սակայն մի քանի օր հետո ԲԷՑ-ը գրություն է ուղարկում Կարեն Բրուտյանին՝ բանկային երաշխիք չներակացնելու պատճառով «Տրանս-Սֆերին» ներառել գնումների սև ցուցակում,-ասաց Հովհաննես Պետրոսյանը


Տվյալ խախտման վերաբերյալ «Տրանս-Սֆեր»-ի տնօրենը նշեց, որ բողոք են ներկայացրել Գնումների բողոքարկման խորհրդին, որը ընդունել է վարույթ՝ կատարված խախտման վերաբերալ: Գնումների բողոքարկման խորհուրդը նաև վարույթ է ընդունել ընկերությանը սև ցուցակում ներառելու մասին գործը:


Պետրոսյանը պարզաբանեց. «ԲԷՑ-ը քննության ընթացքում  ներկայացրել է, որ «Պահապան 1» ընկերության հետ պայմանագիր է կնքել 29 մլն 500 հազարով, ինչը նախկինում բանակցությունների ընթացքում ներկայացրած գնից՝ 26 մլն 500 հազարից, ավելի բարձր է, այսինքն՝ առկա է հակամրցակցային համաձայնություն»:


Նա ասաց նաև, որ այս հարցերի քննարկումից հետո գնումների հետ կապված բողոքները քննող անձը հրապարակել է որոշում այն մասին, որ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի կարող ընդգրվել սև ցուցակում, սակայն երկու օր հետո իրենք տեսնում են թղթային տարբերակով հրապարակված որոշումն առ այն, որ «Տրանս-Սֆերը», այնուամենայնիվ, ներառվել է սև ցուցակում, ինչը, կազմակերպության տնօրենի խոսքով, բացահայտ խախտում, ապօրինի որոշում է:


«Ըստ էության ՝ Գնումների բողոքարկման խորհուրդը կարող է համարվել արբիտրաժային դատարան, և դատավորի հրապարակած բանավոր և գրավոր որոշումները պետք է համանման լինեն:


Մենք ստիպված ենք եղել բողոքարկել այդ ապօրինի որոշումը, սակայն դատարանի աշխատանքը երկարատև է, և մեր կազմակերպությունը դժվար թե այդ երկարատև ժամկետում կարողանա իրականացնել իր գործառույթները:


Քանի որ նոր որոշմամբ ոլորտում օբյեկտների մոտ 70 տոկոսը պետք է պահպանվի պահնորդական ընկերությունների կողմից, ստացվում է, որ դա պետք է իրականացվի գնումների ընթացակարգով: Հիմա եթե սկզբից ինձ ներառում են սև ցուցակում, և ես իրավունք չունեմ այդ ամենին մասնակցելու երկու տարի, դա նշանակում է, որ ոլորտից ինձ անմիջապես հեռացնում են: Արդյոք սա ապօրինություն կամ խախտու՞մ չէ, կամ տնտեսական գործունեութան հանդեպ ինչ-որ միտումնավոր գործողությու՞ն չէ»,-ասաց Պետրոսյանը:


Նա նշեց, որ այս պահին երեք տարի ընկերության կողմից պահպանվող՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնը հայտարարել է մրցույթ, սակայն տվյալ ապօրինի որոշման պատճառով ընկերությունը հնարավորություն չունի մասնակցելու այդ մրցույթին, այսինքն՝ կորցնում է գործունեություն իրականացնելու հնարավորությունը:


Պետրոսյանը կարծում է, որ բանկային երաշխիք ներկայացնելու մասին պահանջը հանգեցնում է մրցակցության սահմանափակման, ինչը, նրա խոսքով, շատ լուրջ խնդիր է իրենց ոլորտի համար, ուստի «Տրանս-Սֆերի» տնօրենն ասուլիսի ժամանակ այս խնդրի վրա հրավիրեց վարչապետի ուշադրությունը՝ ակնկալելով հարցի արդարացի լուծում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր