Տեսանյութ.Ախալքալաքում հրդեհվել է չորս տուն և հյուրանոց, կա մեկ սպանված և վիրավորներ՝ կրքերը չեն հանդարտվում          «Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է       COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է    

04 մայիս 2020 16:36

Ապրիլի 1-ի դրությամբ կա գրանցված 85 900 գործազուրկ և աշխատանք փնտրող

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը նշել է, որ կորոնովիրուսն անխուսափելիորեն աշխատաշուկայի վրա շատ բացասական հետևանք է ունենալու: Նա բերել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ոչ ֆորմալ հարցաշարերից ստացված թվերի արդյունքում համաճարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվող թվերը, այն է գործազրկության՝ 1.3 տոկոսով ավելացում՝ 17.7 տոկոսից դառնալով 19 տոկոս: Իսկ դա նշանակում է` աշխարհում կավելանա 40 000 գործազուրկ՝ մանրամասնելով, որ գործազրկության հիմնական ոլորտներն են սպասարկումը, հանրային սննդի ծառայությունները և մասամբ շինարարությունը:


Գործազուրկների ավելացող թվի մեջ են մտնում նաև ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող սեզոնային աշխատողները: Վերջինիս տեղեկացմամբ՝ ապրիլի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տվյալների շտեմարանում եղել է 85 900 գործազուրկ և աշխատանք փնտրող: Գործազրկության աճող թվին զուգահեռ կա նաև աշխատանքի տեղավորվողների ցուցանիշ: Հունվարի 1-ից մինչև մարտի 16-ը Զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել 305 անձ, խորհրդատվություն է ստացել և գործատուի մոտ ուղղորդվել 2830 անձ:
Ուդումյանի խոսքերով` այս ընթացքում նախարարությունը մշակել է երկու նոր զբաղվածության ծրագիր, ևս երկուսը քննարկման փուլում են:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր