Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 մայիս 2020 11:32

Փաշինյանն ինֆորմացիա ունի, որ ընդդիմությունը միավորվելու հզոր թրենդի մեջ է, պետք է առժամանակ դադար վերցնել.«Իրատես»

Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի «բռնկումները» տեղատվել, լեզու գտնելու մարտավարության են վերածվել. Փաշինյանը փորձում է գոնե ներթիմային պայքարում առժամանակ դադար վերցնել:


Վերջին «տրիադան»` ամառանոցի այգում, ցուցանք էր, որ թիմում առավոտները խաղաղ են, Ավինյանի ու Թորոսյանի հետ վեճերն էլ` խիստ «գաղափարական գետնին վրա»:


Օրհասական վիճակում գտնվող Փաշինյանն ինֆորմացիա ունի, որ ընդդիմությունը միավորվելու հզոր թրենդի մեջ է, և եթե ինքը շարունակի իր թիմի հետ «փռելու, ծեփելու» մարտավարությունը, ընդհանրապես տանուլ կտա, մանավանդ որ թիմում իր ամենակոշտ ընդդիմախոսներից Ավինյանը «փայլուն» կապեր ունի ընդդիմադիրների հետ։


Ի դեպ, ասում են, թե Ավինյանը լրջորեն հակադարձում է Նիկոլին` առանց նայելու ով կա-ով չկա, ասում` էս բանը սխալ ես անում, էս բանը չի կարելի «ըտենց» անել: Ավինյանի օրինակին է սկսել հետևել նաև Արսեն Թորոսյանը։ Վերջինիս առարկություններն էլ առնչվում են արտակարգ ռեժիմի հետ կապված կառավարության ոչ խելամիտ քայլերին:


Միքայել Մինասյանի լրջագույն մեղադրանքների ֆոնին Նիկոլին պետք էր համերաշխության պերֆորմանս` կանաչ խոտերի ֆոնին, ինչն էլ ժամանակավորապես հետաձգեց Ավինյան-Փաշինյան մերձամարտը»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր