Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

05 մայիս 2020 13:14

Կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակված որոշ պացիենտներ առնչվում են անսովոր ֆենոմենի հետ

Կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակված որոշ պացիենտներ առնչվում են անսովոր ֆենոմենի հետ, որը կոչում են «երջանիկ հիպոքսիա»։ Այդ ֆենոմենը հարցեր է առաջացնում, թե ինչպես է հիվանդությունը վնասում թոքերը, պատմում է The Guardian-ը։


Մանչեսթերի թագավորական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի հարցերով խորհրդատու Ջոնաթան Բաննարդ-Սմիթի խոսքերով՝ մի քանի հիվանդների մոտ հայտնաբերվել է վտանգավոր ցածր սատուրացիա (թթվածնով արյան հագեցվածություն)։ Առողջ մարդկանց մոտ այն լինում է 95%-ից ոչ ցածր, իսկ վերոհիշյալ պացիենտների մոտ այն եղել է 80, 70 եւ նույնիսկ 50%։ Ընդ որում այդ մարդիկ թվացել են լրիվ առողջ, չնայած այն բանին, որ նրանց օրգանիզմում ընթանում էին կործանարար փոփոխություններ։  


Բրազիլացի պուլմանոլոգ Էլնարա Մարսիա Նեգրին պատմել է, որ «երջանիկ հիպոքսիայի» դեպքում խորը շունչ քաշելը պացիենտի համար կարող է հարմարավետ լինել, քանի որ թոքը փքվում է, այդ իսկ պատճառով պացիենտները չեն զգում թթվածնով արյան հագեցավածության պակասը։


Գիտնականների կարծիքով՝ նման անսովոր վիճակի պատճառը կարող են լինել թոքերում արյան խտացումները․ դրանք նպաստում են սպիտակուցների առաջացմանը, որոնք թույլ չեն տալիս արյունը հագեցնել անհրաժեշտ քանակի թթվածնով։


Եղած տվյալների հիման վրա մասնագետները բժիշկներին կոչ են անում խուսափել ագրեսիվ բուժումից, եթե դրա համար չկան լուրջ հիմքեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր