17:00 - Հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններ դիմողների աճ կա         16:30 - Հիդրօքսիքլորոքվինի կիրառումը նաև Հայաստանում      16:00 - Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ    

05 մայիս 2020 14:14

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը փորձում է ինչ-որ կերպ ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, ըստ արցախյան ՊԲ-ի, փորձում է այցերի միջոցով ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին:


Արդեն մի քանի օր է` Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը, մասնավորապես` պաշտպանության նախարարը, պարբերաբար այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հետևում է առաջնագծում իրականացվող շարժին:


«Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար կարծես թե բավականին ցավոտ էին: Ամենայն հավանականությամբ հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ»,– նշված է հաղորդագրության մեջ


Ըստ ՊՆ–ի`առաջնագիծ այցելելով` Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը փորձում է ինչ-որ կերպ ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին:


«Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման այցով մայիսի 4-ին եղել է շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, ինչն ամբողջությամբ դիտարկվել է ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից»,- հայտնում է Արցախի ռազմական գերատեսչությունը՝ հավաստիացնելով, որ ԱՀ ԶՈՒ հրամանատարությունը հավատարիմ է մնալու համավարակի պայմաններում հրադադարը պահպանելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հորդորից բխող պահանջներին, բայց և հետևում է առաջնագծում հակառակորդի նույնիսկ ամենաբարձր մակարդակով իրականացվող շարժին:


Դրանք գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների մշտադիտարկման ներքո, իսկ դիրքապահ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դեպքում ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ քայլեր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր