Մարտի 29-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տարավ Hype Fighting մրցաշարում       Սպասվում են տեղումներ անձրևի և թաց ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին    

06 մայիս 2020 10:36

Կարեն Կարապետյանի ուշագրավ հրավերը քննիչ հանձնաժողով՝ ուշագրավ հայտարարության համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Հայաստանի երեք նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Այս երաշխավորությունը, հիշեցնենք, նախկին վարչապետները պետք է ներկայացնեին դեռևս փետրվար-մարտ ամսին, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը չէին կայանում։

Ուշագրավ է, որ այդ նպատակով Հայաստանում գտնվող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել նաև ապրիլյան դեպքերը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Կարապետյանին։ 2016-ի սեպտեմբերին զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Կարեն Կարապետյանը ուշագրավ հայտարարություն էր արել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկան չի աշխատել»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր