Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

06 մայիս 2020 11:52

Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել.վարչապետի կոչը՝ կոմունալ վճարումների փոխհատուցում ստացած պատգամավորներին

«Դուք գիտեք՝ ինչքան քննարկվեց կոմունալ վճարների թեման, դա դարձել էր թիվ մեկ ներքաղաքական թեմա: Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: Դուք գիտեք, որ մենք 4 ծրագիր եք իրականացրել, մոտ 5 մլրդ դրամ փոխհատուցել ենք ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ էր, բայց այսօրվա դրությամբ՝ մոտ 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար: Սա, ըստ վարչապետի, ունի երկու բացատրություն. ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդներն ամենապարտաճանաչ վճարողներն են, և մոտավորապես 800 մլն դրամը հենց այս սեգմենտի հաշիվներին է նստել՝ որպես կանխավճար:


«Մեր գնահատմամբ՝ 1,2 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր իրականում դրա կարիքը չունեն, նաև այս էր պատճառը, որ այս որոշումը կայացնելիս տատանվում էինք, քանի որ մեր ամենամեծ պրոբլեմը հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս եղել է հետևյալը՝ ինչպե՞ս դրանք դարձնել մաքսիմալ հասցեական: Մենք 1,8 մլրդ դրամ փոխանցել ենք այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա կարիքը չունեն, այդ թվում նաև մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվների փոխանցել ենք մոտ 20 000 դրամ՝ յուրաքանչյուր բաժանորդի համար: 1,8 մլրդ դրամի փոխանցումը ստացած մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը, կոչ եմ անում աջակցել մեզ, որ այդ գումարը վերահասցեագրվի»,- ասաց նա:


Դիմելով պատգամավորներին՝ Փաշինյանը հիշեցրեց՝ միջինը 20 000 դրամ ստացել են 16-րդ միջոցառման շրջանակներում, և եթե չունեն դրա կարիքը, կոչ արեց գտնել իրենց շրջապատում մարդու, ով որոշակի կարիքներ ունի և աջակցել նրան: Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր արդեն այդ որոշումը կայացրել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր