Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 մայիս 2020 12:00

Արմեն Մինասյան. Դիտարկումներ կորոնավիրուսային կրքերի շուրջ

Քաղաքագետ Արմեն Մինասյանը համեմատել է այս ու անցած տարիների ընթացքում պաշտոնական տվյալները թոքաբորբի հիվանդացության ու մահացության վերաբերյալ։


Նա տվյալներն ու դրա հետ կապված հարցադրումները հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում.


«ՀՎԿԱԿ տվյալներով 2020թ. մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 571, մահվան 3 դեպք։


ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020 թվականի հունվար-մարտին» զեկույցի «Առողջապահություն» բաժնի «Վարակային հիվանդություններ և թունավորումներ» ենթաբաժնում այս խիստ հրատապ ցուցանիշը որևէ կերպ արտացոլված չէ։


Կարելի է ենթադրել, որ ներառված է «Թոքաբորբ չճտված հարուցիչով» տողի մեջ (կամ սա պետք ա լինի, կամ էլ՝ ջրծաղիկը, մյուս բոլոր տողերը 571-ից պակաս են), որտեղ արձանագրված է 1101 ցուցանիշը։


Այստեղ հնչում է առաջին հարցը. ԵՂԲԱՅՐ, հիմա կորոնավիրուսով բոլոր վարակվածներն են թոքաբո՞րբ, թե՞ ինչ-որ բան սխալ եք պատմում։


Գանք հարցերի երկրորդ խմբին։ Մարտին գրանցվել է չճշտված հարուցիցով թոքաբորբի 1101 դեպք, բայց անցած երկու ամիսներն էլ հետը՝ հունվարից մինչև մարտ 3419 դեպք։


Որպեսզի պատկերացնենք, թե ինչի հետ գործ ունենք, բացում ենք նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները, ու պարզվում է, որ 2019-ին հունվար-մարտին եղել է թոքաբորբի 4064 դեպք, իսկ միայն մարտ ամսին՝ 1119 դեպք։


Բացում ենք «Ժողովրդագրություն» բաժինը, ու տեսնում, որ 2019 թվականի հունվար-մարտին «վարակիչ և մակաբույծ հիվանդություններից» Հայաստանում գրանցվել է մահվան 49 դեպք, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 41 դեպք։


Այստեղ հնչում է երկրորդ հարցը. կարո՞ղ է Հայաստանում կորոնավիրուսն անցած տարի է եղել, մենք տեղյակ չենք եղել։


ՀԳ. Հարցերս ցինիկ են և հռետորական։ Միակ հարցս հետևյալն է՝ ԻՆՉՈ՞Ւ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԴԱԿ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր