Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

07 մայիս 2020 12:18

Տեսանյութ.Իլհամ Ալիևի արտաամուսնական կապի և դրանից ծնված երեխաների մասին

Ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Համացանցում BAKU TIMES կայքը նյութ է հրապարակել, որում խոսվում է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի արտաամուսնական կապի և դրանից ծնված երեխաների մասին: Պարզվել է, որ Իլհամը տարիներ շարունակ կապված է եղել «Ադրբեջանի ավիաուղիներ»-ի (AZAL) ղեկավար Ջահանգիր Ասքերովի դստեր՝ Ջամիլյա Ասքերովայի հետ:


Իլհամի կինը՝ Մեհրիբանը, կասկածներ ունենալով այդ կապից, Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Էլդար Մահմուդովին և Կապի ու տեղեկատվության նախարար Ալի Աբբասովին կարգադրում է գաղտնալսել Իլհամին և արդյունքում համոզվում իր կասկածների հավաստիության մեջ: Այդ ժամանակ լուր է տարածվում, որ Իլհամի կրտսեր դուստրը՝ Լեյլան, որն արդեն երկու երեխա ուներ, աղջիկ երեխա է որդեգրել և անվանել Ամինա: Իսկ թե հատկապես որ մանկատնից է երեխան որդեգրվել, չի նշվել: Այսինքն՝ Լեյլան հոր գաղտնի սիրո պատմությանը վերջ տալու համար Ջամիլյայից խլել է նրա դստերը: Սակայն, դա վերջ չի դնում Իլհամի և Ջամիլյայի գաղտնի հանդիպումներին, ինչից ծնվում է նրանց երկրորդ դուստրը:


Այդ խայտառակությունը չհանրայնացնելու դիմաց Մեհրիբանը Իլհամից պահանջում է երկրի փոխնախագահի պաշտոնը: Կատաղած Իլհամ Ալիևը Մահմուդովի և Աբբասովի հարազատների ձերբակալություններ և նրանց պատկանող ընկերություններում ստուգումներ է սկսում, իսկ նրանց ազատ է թողնում՝ եղած կոմպրոմատների պատճառով: Որդեգրված երեխան մամուլում առաջին անգամ հայտնվում է Իլհամ Ալիևի ծննդյան 55-ամյա տարելիցի օրն արված լուսանկարներում, որոնցում ընտանիքի անդամներից բացակայում է միայն Մեհրիբանը: Այդ ժամանակ Ամինան արդեն 4 տարեկան էր, նշում է կայքը»:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր