Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

07 մայիս 2020 14:34

Երեւանում 25 եւ 26 տարեկան եղբայրները «թիկունքի եւ գլխի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 23։40-ի սահմաններում «Իզմիրիլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 5 րոպեի տարբերությամբ իրենց կենտրոն է տեղախոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը՝ «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իսկ մեկը՝ «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Քանաքեռ-ՀԷԿ թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Կառլեն Նուբարյանը և 26-ամյա Ռաֆիկ Նուբարյանը։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Թե ինչ հանգամանքերում են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել, Արաբկիրի ոստիկանները պարզում են։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կ. և Ռ. Նուբարյանները հարազատ եղբայրներ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր