17:00 - Հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններ դիմողների աճ կա         16:30 - Հիդրօքսիքլորոքվինի կիրառումը նաև Հայաստանում      16:00 - Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ    

08 մայիս 2020 14:15

Այս ամեն ինչը տեսնելով՝ չգիտեմ, մարդիկ կուզեն վերադառանալ երկիր ու այս կարգի արդարաատության հետ բախվեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Դատական այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Ռ.Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ նրանք հաստատ գալու են դատարան։


Հարցին, թե ինչո՞ւ  այս պահին հենց այդ չորս վարչապետի ներկայանալու անհրաժեշտությունն ի հայտ եկավ, նա նախ  նշեց, որ չի կարող ասել, ապա հավելեց. «Ինձ թվում է՝ մարդիկ ուղղակի այս ընթացքում հասկանում են, թե ինչքան աբսուրդային է այս ամեն ինչը, ինչքան անհեթեթ է մեղադրանքը, բայց դրանից ավելի անհեթեթ է ընտրված խափանման միջոց կալանքը։


Ու նայում ես նույն այս օրը՝ Շուշիի ազատագրման օրը, մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ինչ կենսագրություն ունեն, ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում երկու երիտասարդ դատախազ կանգնեն ու ասեն, որ այս մարդը  կարող է փախնել, հասկանում եք, թե դա ինչ անհեթեթ է, չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող, չիմացող, մարդկանց քայլ է ի դեմս մեր երկրի ղեկավարության»։


Լ.Քոչարյանի խոսքով, այս ամբողջ պրոցեսի ընթացքում իր հայրը 5 ամիս ազատության մեջ է եղել, ոչ մի բան չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցել, երկրից դուրս է եկել ու հետ է վերադարձել։


«Այսօր էլ շատ են խոսում, թե այն մարդիկ, ովքեր հետ չեն վերադառնում, ասում են՝ ինչու չեն վերադառնում, եթե ճիշտ լինեին, հետ կգային։ Ենթադրում եմ՝ այդ մարդիկ տեսնելով հորս հետ ինչ է կատարվում, լսելով վարչապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի խոսակցությունները, որտեղ դատավորին  ուղիղ հրահանգներ են գնում, թե ինչ անեն, հորս արձակած դատավորի վրա քրեական գործերը, դատարանները շրջափակելը, Արմեն Դանիելյանի պահվածքը դատարանում, Աննա Դանիբեկյանի անհեթեթ որոշումները։ Այս ամեն ինչը տեսնելով՝ չգիտեմ, մարդիկ կուզեն վերադառանալ երկիր ու այս կարգի արդարաատության հետ բախվեն»,- ասաց Լ. Քոչարյանը։


Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն այսօրվա դատական նիստից, նա ասաց, որ շատ դժվար է պատկերացնել, թե ինչ պետք է գրեն թղթի վրա. «Կարծես՝ էլ բան չի մնացել, որից իրենք կախվեն, կառչեն։ Տեսնենք՝ մի բան երևի կանեն»։


Նա նաև նշեց, որ տեղյակ չէ ներկա կամ նախկին պաշտոնյաներից այցելել են Ռ.Քոչարյանին, թե ոչ, միաժամանակ ավելացրեց, որ նույնսիկ իր եղբայրը չի կարողանում այցելել, ուստի չի պատկերացնում, թե ուրիշներն ինչպես պետք է այցելեն։


Ինչ վերաբերում է օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանին՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխելուն, հարցին, արդյո՞ք կորոնավիրուսի հետ կապված խնդիր է, թե այլ խնդիր է, Լ.Քոչարյանն ասաց. «Ուրիշ խնդիր էր։ Ամիսներ առաջ փոքրիկ վիրահատություն է ունեցել, հետվիրահատական ստուգման կարիք ուներ, որից հետո բժիշկները որոշել են, որ պետք է տեղափոխի ու ստացիոներ բուժում ստանա»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր