17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

11 մայիս 2020 12:42

Թե ինչու է էս վերնահագուստով աշխատելը գերդաժան…Էս կոմբինիզոնը հանելն էլ ա մի ամբողջ արարողակարգ

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովսեփ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, ով էս կոմբինիզոնից էր հագել, խոստովանեց, որ դաժան է նման վերնահագուստով աշխատելը։
Մի փոքր բացատրեմ, թե ինչու է էս վերնահագուստով աշխատելը գերդաժան։
Նախ, կոմբինիզոնի մեջ ահավոր շոգ է, ու պետք ա մեջը դիմանալ երկար ժամանակ, 4-12 ժամ։
Ընթացքում, իհարկե, շատ քրտնում ենք, ջրազրկվում ենք, բայց ոչինչ անել չենք կարող, մինչև աշխատանքի ավարտը։
Ռեսպիրատորը, քանի որ պետք է քիփ կպած լինի դեմքին, ցավեցնում է ականջները։
Ակնոցը, որը նույնպես պետք է քիփ կպած լինի դեմքին, ցավեցնում ու խորը հետքեր է թողնում քթի, ճակատի, քունքի և այտերի վրա։
Ընթացքում ակնոցը կարող է ներսից քրտնել, սակայն սրբել չի կարելի մինչև աշխատանքի ավարտը։
Կրկնակի ձեռնոցները (մեկը կոմբինիզոնի տակից, մյուսը՝ վրայից) էլ ավելի են դժվարացնում բժիշկների աշխատանքը։
Ուտելու կամ դաժե մի կում ջուր խմելու մասին խոսելն ավելորդ ա, քանի որ նույնիսկ մի շունչ մաքուր օդ շնչելն ա անհնար։
Դե զուգարան գնալն էլ նույն սերիայից ա, պետք ա դիմանալ։
Էս կոմբինիզոնը հանելն էլ ա մի ամբողջ արարողակարգ։ Պետք ա երկար ու մանրամասն ախտահանել ամեն ինչ, սենյակը, վերնահագուստը, նոր սկսել ազատվել վերնահագուստից, այն դնել հատուկ աղբի տոպրակների մեջ, փակել, նորից ախտահանել և ախտահանվել։
Ցավոք, այլընտրանք էլ չկա, բժիշկներին վիրուսից պաշտպանելու միակ տարբերակն էս ա։
Ասածս ինչ ա, ժողովուրդ ջան ՏԱՆԸ ՄՆԱՑԵՔ, ու առողջ եղեք։ Տանը մնալն հաստատ ավելի կայֆ ա, քան էս կոմբինիզոնի մեջ աշխատելը, մի քիչ մտածեք բժիշկների մասին, ովքեր շաբաթներով իրենց ընտանիքի անդամներին չեն տեսնում»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր