«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 մայիս 2020 10:00

Որքա՞ն մահ է գրանցվել հունվար- մարտին․ ո՞ր հիվանդություններից են ՀՀ-ում ամենաշատ մահվան դեպքերը գրանցվում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում պաշտոնապես ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Մեր հանրապետությունում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա առաջին եռամսյակում մահացել է 4 հազար 106 մարդ: Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ բնակչության գերակշիռ մասի համար, որը հաց վաստակելու խնդիր ունի, անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը:

Էլ չենք խոսում վիրահատական միջամտության մասին. սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ է անհրաժեշտ: Դրա հետեւանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Մեր հանրապետությունում այս տարվա հունվար-մարտին նորագոյացություններից մահացել է 1372 մարդ: Այս դեպքում, մասնագետների պնդմամբ, ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում այս հիվանդության աճի վրա»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր