09:50 - Մարզահամալիրը հենց սկզբից «կահավորեցին», ժողովրդին հոգեբանական շոկի ենթարկեցին,ինչու չեն գործարկում.«Հրապարակ»         17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը      16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում    

12 մայիս 2020 14:25

Տեսանյութ.Անընդունելի եմ համարում ձեր անհանդուրժելի վերաբերմունքը. Արարատ Միրզոյանը՝ Թաթոյանին

Այնուամենայնիվ, իհարկե, Դուք կատարում եք Ձեր սահմանադրական պարտականությունները Ձեր համոզմամբ շատ լավ, շատերի համար շատ լավ, այնուամենայնիվ, պետք է հաշտվել այն իրողության հետ, որ գործունեության այս կամ այն ասպեկտ կարող է և գոհացուցիչ չլինել այս կամ այն պատգամավորի համար, և սա պատգամավորի իրավունքն է: Այս մասին այսօր Աղգային ժոովում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:


«Դուք գիտեք՝ Ձեր նկատմամբ ես ունեմ անթաքույց հարգանք և շատ լավ համագործացում ենք, բայց պետք է հրապարակավ ասեմ, որ որպես ԱԺ նախագահ անկեղծ ասած նաև անընդունելի եմ համար Ձեր՝ թույլ տվեք ասել, անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի, դիտարկումների նկատմամբ: Դուք պետք է ավելի հարգալից լինեք ԱԺ պատգամավորների նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ մենք բոլորս պետք է ավելի հարգալից և հանդուրժող լինենք բոլորիս նկատմամբ, դրանից հավատացնում եմ՝ բոլորս կշահենք:


Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին ասել էր. «Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, և մյուս անգամ չփորձեք սպառնալ պաշտպանին: Ավելին, Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ, ես Ձեզ հետ քննարկելու բան չունեմ»:


Իսկ ավելի վաղ Վաղարշակ Հակոբյանը նշել էր, որ Պաշտպանի գործունեություն երկակի ստանդարտներ է նկատում և զոկույցը գնահատում է անբավարար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր