Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

12 մայիս 2020 18:10

COVID-19-ով վարակման ռիսկը հիմնավորված է և այն չափազանց բարձր է, կա աշխատակիցների վարակման 10 դեպք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բարձր է համարում։ Ռիա նովոստիին տված հարցազրույցում ասել է նախկին նախագահի պաշտպան Ռուբեն Սահակյանը։


Մայիսի 8-ին Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացերլ է  խափանման միջոց կալանքը Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի  անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Որոշումը հրապարակվելու է մայիսի 13-ին։


«Երկրորդ նախագահի փաստաբանական խումբը կարծում է, որ վարակման ռիսկ կա, այն բացառել չի կարելի: Հիմնարկի աշխատակիցների ամենօրյա ու համընդհանուր թեստավորում չի անցկացվում, իսկ նրանք շփվում են շատ մարդկանց հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է շաբաթվա ընթացքում շփվել մոտ 70 մարդու հետ: Հետևաբար, վարակման ռիսկը հիմնավորված է և այն չափազանց բարձր է,- ասել է փաստաբանը:


Ռ.Սահակյանի խոսքով, միջնորդությունն ուսումնասիրելու պահին պաշտոնապես ընդունվել է, որ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում արձանագրված է աշխատակիցների վարակման 10 դեպք։


2018 թ. հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանն ու նախագահի աշխատակազմի  նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր