Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

14 մայիս 2020 15:57

Երևան քաղաքի քննչական վարչությունում իմ նկատմամբ բռնություն են գործադրել, տեսախցիկները ֆիքսել են

Վլադիմիր Գասպարյան են բողոքում, բայց այն ժանանակ ես ինչքան դիմել եմ Գասպարյան Վովային, որ ոստիկանների կողմից ապօրինի գործողություններ են կատարել, վայրկյանների ընթացքում պատժվել է այդ ոստիկանը: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Նելլի Միքայելյանը:


«2017-ին քրեականում ինձ բռնության են ենթարկել, էլի ժառանգության հետ կապված, պատվեր էր, ես անմիջապես դիմեցի Գասպարյան Վովային, նա իր աշխատասենյակ կանչեց էդ քրեականի աշխատողներին, ներողություն խնդրել տվեց ինձնից և վայրկյանների ընթացքում Արաբկիրի քրեականի աշխատողները համակարգից հեռացվեցին: Իսկ հիմա գիտե՞ք ինձ ոնց են հետևում, ի՞նչ են ուզում, անպատժելիությունը հասել է գագաթնակետին»,- ասաց քաղաքացին:


Հարցին՝ մինչև վերջերս նա միշտ պաշտպանում էր այս իշխանությանը, բոլոր բողոքի ձայն բարձրացնողներին կշտամբում էր, նա ասաց. «Այո, ճիշտ եք ասում, ես բոլորի դեմ էի դուրս գալիս, ով Կառավարության դեմ էր դուրս գալիս: Հոգով, հույսով, հավատով, ակնկալիքով ոտքի ենք հելել, որ վերջապես հանցավոր խմբերը, էս պաշտոնատար անձինք՝ սկսած գրասենյակային այլանդակներից դուրս շպրտվեն: Ասում էինք՝ համբերենք 3 ամիս, 6 ամիս մեկ տարի, վերջապես կմաքրվեն, բայց ոչինչ չարվեց: Այո, ես հոգով, սրտով բջիջ առ բջիջ կանգնել եմ այս Կառավարության կողքը, ես բոլորին ասում էի, թե վարչապետն ինչքան լավն է, ամեն ինչ լավ է լինելու, բայց այսօր ես իմ սեփական կաշվի վրա զգում եմ այս համակարգային այլանդակությունը: Նոր եմ գալիս Երևան քաղաքի քննչական վարչությունից, իմ նկատմամբ բռնություն են գործադրել, տեսախցիկները ֆիքսել են»,- ասաց նա:


Նելլի Միքայելյանը նշեց, որ գնացել էր իր գործով քննիչին տեսնի, բայց հասկացել է որ այդ քննիչին, որը, ըստ նրա լավն է, աշխատանքից հանելու են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր