ԵՄ-ն Հայաստանում կստեղծի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն          ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր       Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ    

15 մայիս 2020 16:06

Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում

Մայիսի 18-22-ն ադրբեջանական բանակի՝ Նախիջևանի կայազորի զորքերում մի քանի զորամիավորումների և ստորաբաժանումների մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ տեղի կունենան: Այս մասին գրում է minval.az կայքը:

Երկրի պաշտպանության նախարարության կայքում հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցեն նաև հատուկ զորքերի ստորաբաժանումներ, զորավարժությունների ընթացքում կմշակվեն սահմանափակ տեսողության պայմաններում կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի օգտագործմամբ առաջադրանքների կատարման արդյունավետությանն ուղղված գործողություններ, ինչպես նաև կկատարվեն համագործակցությանն ու համակողմանի ապահովմանն ուղղված գործողություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր