Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

18 մայիս 2020 13:44

Ուսպենսկայան սկեպտիկներին խնդրել է չկասկածել, որ պանդեմիան առկա է. կորցրել է մտերիմներին, որոնք մահացել են կորոնավիրուսից

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտնել է, որ իր մտերիմները, որոնք արտասահմանում են ապրում, մայացել են կորոնավիրուսի հետեւանքով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը: Սոցիալական ցանցում ուղիղ եթերի ընթացքում արտիստը խոստովանել է, որ այս սարսափելի հիվանդության զոհ են դարձել իր որոշ ծանոթներ։


«Ելք չկա։ Եվ դա, իսկապես, լուրջ է։ Խնդրում եմ, մի մտածեք, թե սա խուճապ է կամ բարբաջանք… Իսկ այսօր ես իմացա արտասահմանում իմ մտերիմների մահվան մասին»,- հայտարարել է Ուսպենսկայան՝ չնշելով, թե ում մասին է խոսքը։

Նա նաեւ հայտնել է, որ իր որոշ ընկերներ, որոնք այլ երկրներում են ապրում, հիմա հիվանդ են եւ բուժում են անցնում։ Երգչուհին սկեպտիկներին խնդրել է չկասկածել, որ պանդեմիա առկա է. «Ով կարծում է, թե այս ամենը դատարկ բան է, այդպես չէ»։


Արտիստը պատմել է նաեւ ինքնամեկուսացման ընթացքում իր առօրյայի մասին։ Մասնավորապես խոստովանել է, որ  տան անձնակազմն ու օգնականներն այս ընթացքում նրա ընտանիքին են դարձել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր