Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

18 մայիս 2020 14:04

30 մասնագետներից բաղկացած թիմ.Ֆրանսիայում 30 տարում առաջին անգամ վեցյակ է լույս աշխարհ եկել

Ֆրանսիայում վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ վեցյակ է ծնվել՝ հինգ աղջիկ և մեկ տղա: Այս մասին հայտնում է RTL ռադիոկայանը։ Երեխաները ծնվել են Ստրասբուրգի հիվանդանոցում: Նշվում է, որ կինը ենթարկվել է ձվարանների խթանման: Բժիշկները ստիպված են եղել դիմել կեսարյան հատման:

Վեց երեխաների կյանքի համար պատասխանատու է եղել 30 մասնագետներից բաղկացած թիմը։ Նորածիններին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, հիվանդանոցում նրանք ևս մի քանի ամիս կանցկացնեն:


Ծննդյան պահին նորածինները կշռել են 630-ից մինչև 730 գրամ:


Հայտնի է, որ մայրն ունի ևս երկու երեխա։


Վերջին անգամ Ֆրանսիայում վեցյակ ծնվել է 1989 թվականին Փարիզի հիվանդանոցներից մեկում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր