17:00 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել         16:40 - Դենդրոպարկում բարձիթողի վիճակ է տիրում, անտեսում են պարետ Տիգրան Ավինյանի որոշումները      16:20 - Տեսանյութ.Արտակարգ դեպք Երևանում. միտումնավո՞ր են հրկիզել,այսօր պետք է տեղի ունենար նշված սննդի կետի բացումը    

18 մայիս 2020 16:35

Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվածները վտանգ չեն ներկայացնում այլոց համար

Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվածները վտանգ չեն ներկայացնում այլոց համար: Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչ Յոն Տհե Հոն:


«Նման հիվանդների հետ շփում ունեցած մարդկանց վարակի փոխանցման դեպքեր չեն գրանցվել: Մենք չենք գտել ապացույցներ առ այն, որ նրանք կարող են վարակել ուրիշներին»,- մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը:




Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ համավարակի սկսվելուց ի վեր երկրի իշխանությունները հայտնաբերել են կորոնավիրուսով կրկին անգամ վարակման 447 դեպք: Նա ենթադրել է, որ, ամենայն հավանականությամբ, նման դեպքերը հայտնվել են առկա ախտորոշիչ մեթոդների անկատարության պատճառով, երբ վիրուս են համարվել արդեն մահացած վիրուսի մնացորդներն օրգանիզմում:


Նույն օրը Ջորջ Մեյսոնի համալսարանի համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան հայտնել էր, որ կորոնավիրուսից առողջացածների 7-8 տոկոսի մոտ վիրուսի նկատմամբ հակամարմիններ ընդհանրապես չեն ձեւավորում, քանի որ օրգանիզմը դիմագրավում է դրան ինտերֆերոնային պատասխանի միջոցով՝ վիրուսը գրոհող սպիտակուցների առաջացման շնորհիվ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր